Շախմատի Եվրոպայի Մ18 թիմային առաջնություն․ Հայաստանի թիմը հաղթել է Լեհաստանին


Շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում Հայաստանի թիմը 2.5:1.5 հաշվով հաղթել է Լեհաստանի թիմին: Այս մասին հայտնում է ֆեդերացիան։


 


Թիմին հաղթական միավոր է բերել միջազգային վարպետ Բենիկ Ագասարովը:


 


Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանի, ՖԻԴԵ-ի վարպետներ Վաչե Հովակիմյանի և Ռուդոլֆ Փաշիկյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։

Դիտումների քանակ4

Leave a comment