Շիրակի մարզի բնակիչներին տեղեկացվում է, որ 2026 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 07:00-ից, Ախուրյան, Կամո և Շիրակ բնակավայրերի հարակից տարածքներում նախատեսվում են օդային (ավիացիոն) քիմիական սրսկման աշխատանքներ։ Աշխատանքներն իրականացվելու են մորեխների դեմ պայքարի նպատակով։
Բնակիչներին հորդորում են սրսկման օրը պահպանել անվտանգության անհրաժեշտ կանոնները՝
- մեղվաընտանիքները ժամանակավորապես տեղափոխել կամ պահել անվտանգ վայրում,
- գյուղատնտեսական կենդանիներին չտանել սրսկվող տարածքներ արածեցման,
- հնարավորության դեպքում սահմանափակել մարդկանց ներկայությունը տվյալ տարածքներում մինչև աշխատանքների ավարտը,
- հետևել համայնքային պատասխանատուների ցուցումներին։
Էկոնոմիկայի նախարարությունը բնակիչներին կոչ է անում պահպանել զգուշության միջոցները՝ սրսկման աշխատանքների ընթացքում հնարավոր ռիսկերից խուսափելու համար։