Մերձավոր Արևելքի ողջ տարածաշրջանն է վճարում Իսրայելի գործողությունների գինը․ Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի ողջ տարածաշրջանն է կրում Իսրայելի գործողությունների հետևանքների գինը․ գրում է TRT Haber հեռուստաալիքը։

«Իսրայելը աստիճանաբար օկուպացնում է պաղեստինյան տարածքները՝ անտեսելով տարածաշրջանում մարդու հիմնարար իրավունքները և խախտելով միջազգային իրավունքը։ Այս ագրեսիայի գինը վճարում են ոչ միայն մեր պաղեստինցի եղբայրներն ու քույրերը, ոչ միայն Լիբանանի բարեկամ ժողովուրդը, այլև ամբողջ տարածաշրջանը»,-ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Անկարան անհրաժեշտ ջանքեր է գործադրում տարածաշրջանում ռազմական գործողությունները նվազեցնելու համար՝ նկատի ունենալով Իրանի շուրջ ստեղծված հակամարտությունը։

«Չնայած մեր տարածաշրջանում ընթացող հակամարտություններին՝ Թուրքիայի տնտեսությունը շարունակում է մնալ ուժեղ։ Մենք հատուկ ջանքեր ենք գործադրում, որպեսզի ռազմական գործողությունների հետևանքները նվազագույն ազդեցություն ունենան մեր քաղաքացիների վրա»,-ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment