Հակակոռուպցիոն դատարանը ՀՅԴ անդամ, «Համազգային հայ կրթական ու մշակութային հիմնադրամի» Գյումրու գրասենյակի տնօրեն, արցախյան պատերազմների մասնակից, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք խափանման միջոցը: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Հռիփսիմե Գասպարյանը։
Հիշեցնենք, Արա Նախշքարյանի նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել հեռախոսազրույցի գաղտնալսմամբ՝ ԱԺ ընտրություններին նախորդող օրերին։
Նախշքարյանը ձերբակալվել է այսօր առավոտյան։