Ի՞նչ են միմյանցից ուզում ՀՀ–ն ու ՌԴ–ն, ի՞նչ կապ ունի Ղազախստանը. փորձագետը պարզաբանում է

https://arm.sputniknews.ru/20260729/inch-en-mimjancic-uzum-hhn-u-rdn-inch-kap-uni-ghazakhstany-pvordzagety-parzabanum-e-105188967.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102482500_235:0:1323:816_1920x0_80_0_0_8f64afbc21ea3b5e9dab1e7964faa4d7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հակոբ բադալյան, եվրամիություն, ռուսաստան, հայաստան

եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հակոբ բադալյան, եվրամիություն, ռուսաստան, հայաստան

Բաժանորդագրվել

Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանություններն անկարող են հմուտ քաղաական կառավարում ապահովել։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հայ-ռուսական հարաբերություններում առկա ընթացիկ բարդությունները շատ ավելի գլոբալ համատեքստ ունեն և չի կարելի դիտարկել երկու երկրի հարաբերությունների շրջանակում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը` մեկնաբանելով երկու առաջնորդների հեռախոսազրույցը Երևանի և Մոսկվայի սպասելիքների համատեքստում։

Փորձագետի կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերություններն այժմ գտնվում են փլուզվող աշխարհակարգի ազդեցության տակ, և ընթացիկ գործընթացները պետք է վերլուծել հենց այս համատեքստում։

Նշենք, որ հուլիսի 27–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` մտքեր փոխանակելով Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես, երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։

«Թեև այժմ հենց Հայաստանի առջև է դրվում ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև հետագա ռազմավարական ընտրության հարցը, այդպիսի երկընտրանքն արդիական է նաև Եվրասիական տնտեսական միության մյուս անդամների համար։ Այդ երկրներից մեկը Ղազախստանն է, որի հետ ակտիվորեն աշխատում են ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան։ Եվ սրելով ԵԱՏՄ-ին Հայաստանի հետագա անդամակցության հարցը՝ Մոսկվան սրանով փորձում է իր համար պարզել նաև Աստանայի հետագա դիրքավորումը»,– ասաց նա։

Բադալյանն այս համատեքստում պատահական չհամարեց նաև ԵԱՏՄ 4 անդամ երկրների առաջնորդների հայտարարությունը, որն արվել էր մայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի արդյունքներով։

«Հնարավոր է՝ Ռուսաստանը, Հայաստանի ընտրության վերաբերյալ դիսկուրսի ակտիվացման ճանապարհով, ցանկանում է ԵԱՏՄ-ի Ներսում իրավիճակն ավելի կանխատեսելի դարձնել։ Հենց այդ պատճառով էլ երկկողմ հարաբերությունների ճակատագիրը քննարկվում է Միության, այլ ոչ թե երկկողմ համատեքստում։ Կարծում եմ՝ Մոսկվայից Երևանի հասցեին հնչող հայտարարություններն իրենց մեջ պարունակում են նման թաքնված շարժառիթներ և հարակից խնդիրներ»,- նշեց Բադալյանը։

Փորձագետի համար, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ ներկայիս իրավիճակը Հայաստանի իշխանություններից պահանջում է ավելի արդյունավետ կառավարում և ռիսկերին հմուտ դիմակայում։ Սակայն, ըստ Բադալյանի, այս կառավարման հմտությունը ՀՀ իշխանությունների կողմից բացակայում է։ Նրա խոսքով` եթե Հայաստանի իշխանություններն ունենային հստակ ռազմավարություն, ապա դրա արդյունքներն արդեն տեսանելի կլինեին առնվազն մարտավարական և օպերատիվ մակարդակներում։

«Հայաստանի ղեկավարությունը չունի ընկալում, թե ինչպես դուրս գա ստեղծված իրավիճակից, ուստի մենք տեսնում ենք լոկ որոշ իրավիճակային քայլեր և հայտարարություններ։ Հնարավոր է՝ հենց այդ պատճառով իշխանություններն մինչ օրս չեն կարողացել լուծել տնտեսական սահմանափակումների հարցը»,- հավելեց Բադալյանը։

Միևնույն ժամանակ նա հակված է մտածելու, որ Երևանն ի սկզբանե առանձնահատուկ հույս չի ունեցել, թե վրոպական շուկան կարող է հայկական ապրանքների համար փոխարինել ռուսականին։

«Դրանում ևս մեկ անգամ համոզվելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձեց դեպի ՌԴ հայկական ապրանքների վերադարձի հարցը լուծել Եկատերինբուրգ կատարած այցի և ռուս պաշտոնակից Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման միջոցով։ Հայաստանի վարչապետը հիանալի հասկանում է, որ Եվրամիությունը բացարձակապես պատրաստ չէ գեղեցիկ խոստումներից անցնել իրական, գործնական քայլերի և հայկական գյուղատնտեսական ու արդյունաբերական ապրանքների համար ռուսական շուկային համարժեք այլընտրանք առաջարկել»,– եզրափակեց Հակոբ Բադալյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին տեղի է ունեցել Հայաստանի և ՌԴ առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Կողմերը մտքեր են փոխանակել հայ-ռուսական օրակարգի, մասնավորապես՝ տնտեսական հարաբերություններում ծագած խնդիրների շուրջ։ Կրեմլը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանում հնարավորինս սեղմ ժամկետներում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում հետագա մնալու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։

Leave a comment