«Եղջերուի լուսին». այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին

Բաժանորդագրվել

Լևոն Ազիզյանը նշել է, որ տարվա յուրաքանչյուր լիալուսին ունի իր անվանումը, որը կապված է տվյալ սեզոնի բնական երևույթների հետ։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հուլիսի 29-ին` Երևանի ժամանակով 18:36-ին, սկսվել է լիալուսինը, որը հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին։ Ֆեյսբուքյան էջում այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանը։

Նրա խոսքով՝ տարվա յուրաքանչյուր լիալուսին ունի իր անվանումը, որը կապված է տվյալ սեզոնի բնական երևույթների հետ։

Հուլիսյան լիալուսինը հայտնի է որպես «Եղջերուի լուսին»։ Ըստ Ազիզյանի`այդ անվանումը գալիս է բնիկ ամերիկացիների ավանդույթներից, քանի որ հենց հուլիսին են արու եղջերուների նոր եղջյուրները սկսում ինտենսիվ աճել՝ ամեն տարի թափվելուց հետո։

Ազիզյանը հավելել է, որ եղջյուրների նորացումը խորհրդանշում է աճ, կենսական ուժ և բնության զարթոնք։

Leave a comment