Հայաստանը բարձր մակարդակով է իրականացրել տեղահանվածների ընդունման և ինտեգրման գործընթացը. Սանդրին՝ Խուդաթյանին

Հայաստանը բարձր մակարդակով է իրականացրել տեղահանվածների ընդունման և ինտեգրման գործընթացը և հավաստիացրեց, որ իրենց ուշադրության կենտրոնում է լինելու նրանց ինտեգրման և զբաղվածության ապահովման հարցերը։ ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպմանն ասել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

«Նախարարը ողջունել և բարձր է գնահատել ՄԱԿ ՓՀԳ-ի առաքելությունը և իրականացրած աշխատանքը Հայաստանում՝ հատկապես ԼՂ-ից բռնի տեղահանության օրերին։

Նախարար Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել ինչպես այդ օրերին, այնպես էլ հիմա տեղահանվածների հարցում ցուցաբերվող լայն աջակցության համար։

Հանդիպման ժամանակ քննարկվել են փախստականներին վերաբերող երկարաժամկետ ծրագրերի ընթացքը։

Մոնիկա Սանդրին ընդգծել է, որ Հայաստանը բարձր մակարդակով է իրականացրել տեղահանվածների ընդունման և ինտեգրման գործընթացը և հավաստիացրեց, որ իրենց ուշադրության կենտրոնում է լինելու նրանց ինտեգրման և զբաղվածության ապահովման հարցերը»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment