https://arm.sputniknews.ru/20260729/hrachja-rvostvomjany-hrazhesht-e-tvel-hh-basketbvoli-federaciaji-nakhagahi-pashtvonin-105194626.html
Հրաչյա Ռոստոմյանը հրաժեշտ է տվել ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին
Հրաչյա Ռոստոմյանը հրաժեշտ է տվել ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին
Sputnik Արմենիա
Ռոստոմյանը նշել է, որ ֆեդերացիայի ղեկավարումը սկսել է ամեն ինչ զրոյից կառուցելով։ 29.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-29T19:07+0400
2026-07-29T19:07+0400
2026-07-29T19:07+0400
հայաստան
հրաչյա ռոստոմյան
բասկետբոլ
պաշտոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/19/58748881_0:38:1396:823_1920x0_80_0_0_8d385296e1e75b3c82f2d8efdcc47159.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հրաչյա Ռոստոմյանը, որը շուրջ 20 տարի ղեկավարում էր Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան, հրաժեշտ է տվել պաշտոնին։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում և ուղերձով դիմել հայկական բասկետբոլի ընտանիքին։Ռոստոմյանը հիշեցրել է, որ 2006 թվականին, երբ ստանձնել է ֆեդերացիայի ղեկավարումը, հայկական բասկետբոլը գտնվում էր ծանր վիճակում. չկային ազգային հավաքականներ, չէին անցկացվում կանոնավոր առաջնություններ, բացակայում էին զարգացման համակարգային ծրագրերը։«Մենք փաստացի սկսեցինք ամեն ինչ զրոյից։ Տարիների ընթացքում համատեղ աշխատանքի, նվիրումի և հետևողականության շնորհիվ կարողացանք վերակենդանացնել այս գեղեցիկ մարզաձևը Հայաստանում։ Այսօր հեռանում եմ այն համոզմամբ, որ թողնում եմ կայացած և զարգացող ֆեդերացիա՝ մարտունակ ազգային հավաքականներով, բազմաթիվ տարիքային առաջնություններով, միջազգային համագործակցությամբ և, ամենակարևորը, իր գործին նվիրված ու բարձր մասնագիտական որակներ ունեցող թիմով»,– գրել է նա։Ռոստոմյանը շնորհակալություն է հայտնել մարզիկներին, մարզիչներին, մրցավարներին, ակումբներին, գործադիր կոմիտեի անդամներին, գործընկերներին, հովանավորներին և բոլոր նրանց, ովքեր նպաստել են հայկական բասկետբոլի զարգացմանը։ Նա նաև հաջողություն է մաղթել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նոր նախագահին, գործադիր կոմիտեին և ամբողջ թիմին՝ վստահություն հայտնելով, որ նրանք կկարողանան ոչ միայն պահպանել ձեռքբերումները, այլև հայկական բասկետբոլը հասցնել նոր մակարդակի։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/19/58748881_78:0:1319:931_1920x0_80_0_0_2030aeb680c50d115de9975682686b92.jpg.webp
հայաստան, հրաչյա ռոստոմյան, բասկետբոլ, պաշտոն
հայաստան, հրաչյա ռոստոմյան, բասկետբոլ, պաշտոն
Ռոստոմյանը նշել է, որ ֆեդերացիայի ղեկավարումը սկսել է ամեն ինչ զրոյից կառուցելով։
Ռոստոմյանը հիշեցրել է, որ 2006 թվականին, երբ ստանձնել է ֆեդերացիայի ղեկավարումը, հայկական բասկետբոլը գտնվում էր ծանր վիճակում. չկային ազգային հավաքականներ, չէին անցկացվում կանոնավոր առաջնություններ, բացակայում էին զարգացման համակարգային ծրագրերը։
«Մենք փաստացի սկսեցինք ամեն ինչ զրոյից։ Տարիների ընթացքում համատեղ աշխատանքի, նվիրումի և հետևողականության շնորհիվ կարողացանք վերակենդանացնել այս գեղեցիկ մարզաձևը Հայաստանում։ Այսօր հեռանում եմ այն համոզմամբ, որ թողնում եմ կայացած և զարգացող ֆեդերացիա՝ մարտունակ ազգային հավաքականներով, բազմաթիվ տարիքային առաջնություններով, միջազգային համագործակցությամբ և, ամենակարևորը, իր գործին նվիրված ու բարձր մասնագիտական որակներ ունեցող թիմով»,– գրել է նա։
Ռոստոմյանը շնորհակալություն է հայտնել մարզիկներին, մարզիչներին, մրցավարներին, ակումբներին, գործադիր կոմիտեի անդամներին, գործընկերներին, հովանավորներին և բոլոր նրանց, ովքեր նպաստել են հայկական բասկետբոլի զարգացմանը։ Նա նաև հաջողություն է մաղթել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նոր նախագահին, գործադիր կոմիտեին և ամբողջ թիմին՝ վստահություն հայտնելով, որ նրանք կկարողանան ոչ միայն պահպանել ձեռքբերումները, այլև հայկական բասկետբոլը հասցնել նոր մակարդակի։