Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ ժամանել է Լեհաստան՝ Կիևի և Վարշավայի միջև լարվածության սրումից հետո։
Ինչպես հաղորդում է UNIAN-ը, նախագահը Լյուբլինում կհանդիպի Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։
Նրանք կքննարկեն Զելենսկու ԱՄՆ կատարած այցի արդյունքները, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի հետ նրա բանակցությունները։