Քաղաքականություն
29.07.2026 | 17:38
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անրադարձել է Ազգային ժողովի անդրանիկ նիստին և կաթողիկոսի մասնակցությանն այդ նիստին։
Նշենք՝ նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն ինչպես Հանրապետության նախագահը, այնպես էլ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ավելի վաղ Մայր Աթոռից հայտնել են, որ նիստին մասնակցելու հրավեր դեռևս չեն ստացել։
«Ո՞ւմ նկատի ունեք «կաթողիկոս» ասելով»,- հետաքրքրվել է Փաշինյանը։
Երբ լրագրողը տվել է Գարեգին Բ-ի անունը, նա այսպես է արձագանքել․ «Ես այդպիսի կաթողիկոս չեմ ճանաչում»։
Մանրամասները՝ տեսանյութում։