ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետախուզությունը օգնել է Ուկրաինային բացահայտել ռուսական ՀՕՊ համակարգերի թույլ կողմերը, գրել է «Financial Times»-ը։
Ուկրաինացի պաշտոնյաները հայտնել են, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից տրամադրված հետախուզական տվյալները օգնել են որոշել ռուսական ՀՕՊ համակարգերի տեղակայումը և բացահայտել այն երթուղիները, որոնք թույլ են տալիս անօդաչու թռչող սարքերին շրջանցել դրանք և հարվածել Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախներին։