Վանական է զոհվել ԼԺՀ-ում ամերիկյան արտադրության ԱԹՍ-ի հարձակման հետևանքով

Բաժանորդագրվել

Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է ամերիկյան արտադրության անօդաչու թռչող սարքով։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Գատչինայի թեմի Հովհաննես Ավետարանիչ Չերեմենեցկի վանքի վանական և միաբան 68-ամյա Ռաֆայիլը (Անիսիմով) զոհվել է ԼԺՀ-ում ամերիկյան արտադրության «Hornet» ԱԹՍ-ի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնել են Ռուս Ուղղափառ Եկեղեցու մամուլի ծառայությունից։

Հարձակման հետևանքով վիրավորվել է նաև նշված վանքի վանահայր, զորամասերից մեկի հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի գծով հրամանատարի օգնական Իլարիոն(Կաչուր) աբեղան։

Ամերիկյան արտադրության ԱԹՍ-ն հարվածել է «Նիվա» ավտոմեքենայի վրա, որով ընթանում էին հոգևորականները։

Իլարիոն աբեղան ունի ոտքի բեկորային վիրավորում, նա պետք է բուժում ստանա։

Leave a comment