Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզի նեղուցով՝ առանց Իրանի թույլտվության։ Լավատեղյակ ռազմական աղբյուրը «Fars» գործակալությանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցը լիովին փակ է։
Ըստ աղբյուրի՝ ռազմավարական կարևոր ջրային ճանապարհը գտնվում է լիակատար վերահսկողության տակ, և ոչ մի նավի թույլատրված չէ անցնել նեղուցով՝ առանց Իրանի հաստատման։
Հաղորդվում է, որ Իրանի զինված ուժերը լիակատար վերահսկողություն ունեն Հորմուզի նեղուցի նկատմամբ, և վճռական գործողություններ կձեռնարկվեն այն նավերի դեմ, որոնք կփորձեն անցնել դրանով՝ անտեսելով նախազգուշացումները։
Աղբյուրը նաև հայտնել է, որ երեկ երեկոյան ձերբակալվել է երեք նավթատար։ Նշվում է, որ չնայած ԻՀՊԿ ռազմածովային ուժերի բազմիցս նախազգուշացումներին, այդ տանկերները շարունակել են անօրինական և վտանգավոր երթուղով։
Հասանելի տեղեկությունների համաձայն՝ օպերատիվ ուժերի միջամտության արդյունքում տանկերները կանգնեցվել են, և դրանց հետագա անցումը կանխվել է։