Ուրախ ենք տեղեկացնել, որ տեղի է ունենալու հերթական բացօթյա սփինինգ (հեծանվային վարժություն) միջոցառումը, հուլիսի 31-ին` ժամը 19:00-ից, Շառլ Ազնավուրի հրապարակում:
Միջոցառման ընթացքում Ձեզ սպասում են`
Սփինինգի պրոֆեսիոնալ մարզիչներ՝ որպեսզի Ձեր մարզումը լինի անվտանգ և արդյունավետ:
Ռիթմիկ երաժշտություն՝ DJ Jokey-ի կատարմամբ
Բարձր տրամադրություն, նոր փորձառություն և անսպառ էներգիա:
Մարզումները կիրականացնեն Gold’s Gym Armenia , Reebok Sports Club Armenia , Orange Premium Fitness Club , Hills Sport Complex մարզային ակումբների մարզիչները։
Միջոցառմանը կարող են մասնակցել 16 տարին լրացած անձինք, նախկինում մարզման փորձ ունենալը պարտադիր չէ:
Կարող եք գալ սպորտային հագուստով կամ զգեստափոխվել տեղում:
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել`
https://docs.google.com/…/1ZOo2QED5AMjpc1xX…/edit
Խնդրում ենք կարդալ հակացուցումների մասին՝
https://docs.google.com/…/1uK4…/mobilebasic