Դատախազությունն ինչ է պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված անձանցից

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել.

📌 22 անշարժ գույք, որից 19-ի միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 11.154.790.000 դրամ:
📌 2 անշարժ գույքի գնման իրավունք:
📌 3.084.965 ԱՄՆ դոլարով և 985.190.729 դրամով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.405.059 դոլարի և 200 միլիոն դրամի ավանդ:
📌 Պահանջը ներառում է նաև 13 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն և այլն, ինչպես նաև 4 իրավաբանական անձի մասնակցության ձեռքբերման արժեքը:

‼️Ներկայացված հայցադիմումով պահանջվում է նաև.
📌 4.025.914 դոլարի, 8.302.016.732 դրամի, 260.452.574 ռուբլիի և 589.741 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք:
📌 2 տրանսպորտային միջոց, ինչպես նաև 3.822.451.103 դրամին համարժեք գումարով գույքի ձեռքբերման արժեքներ:

Գումարային պահանջը կազմում է 19.561.949.303 դրամ, ինչպես նաև 502.359.121 դրամ՝ որպես քրեական գործով վճարված գրավի գումարի ապօրինի մաս:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment