ԱՄՆ Վիսկոնսին նահանգի կարգավորող մարմինները զրկել են «Minocqua Brewing» գարեջրագործարանին գործունեության լիցենզիայից։ Ընկերության սեփականատերը հայտնի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին հնչեցրած քննադատական հայտարարություններով։ Այդ մասին հայտնել է «Fox News» հեռուստաալիքը։
Որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 4-ից։ Դրա հիմք է դարձել գարեջրագործարանում պահածոյացված գարեջրի խմբաքանակի առգրավումը, որը, իշխանությունների պնդմամբ, ներմուծվել էր մեկ այլ նահանգից՝ առանց անհրաժեշտ թույլտվության և համապատասխան հարկերի վճարման։
Նշվում է, որ գարեջրատունը սոցիալական ցանցերում բազմիցս հրապարակել է Դոնալդ Թրամփի դեմ ուղղված հայտարարություններ։ Դրանցից մեկում ակնարկվում էր, որ նախագահի սպանության դեպքում հաճախորդներին անվճար գարեջուր կհյուրասիրեն։ Միաժամանակ, Թրամփի անունը բացահայտ չէր նշվում։ Ապրիլին Սպիտակ տանը տեղի ունեցած հրաձգության միջադեպից հետո գարեջրատունը հայտարարել էր, որ «դիմադրության մասնակիցները պետք է աշխատեն իրենց նշանառության վրա»։