Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հրապարակային հայտարարությունը, որում նա նշել էր, թե ամերիկյան ավիացիան Իրանին հասցված հարվածներն իրականացրել է Իսրայելի տարածքից, դժգոհություն է առաջացրել ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունում (CENTCOM)։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) անանուն աղբյուրին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Կացի հայտարարությամբ բացահայտվել են ռազմական գործողության զգայուն մանրամասներ, ինչը դժգոհություն է առաջացրել ամերիկյան կողմում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ դրանից հետո ՑԱՀԱԼ-ի Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը ներողություն է խնդրել CENTCOM-ի հրամանատար Բրեդ Կուպերից, իսկ Իսրայելը բարձրացրել է իր զինված ուժերի մարտական պատրաստության մակարդակը։