Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ այս շաբաթ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ. հաղորդում է «Haaretz»-ը՝ հղում անելով հարցին ծանոթ աղբյուրներին։
Թերթի աղբյուրը նշել է, որ Զելենսկու գրասենյակը սկզբում կապ է հաստատել Նեթանյահուի գրասենյակի հետ՝ հանդիպումը կազմակերպելու համար, սակայն «իսրայելական կողմը այդպես էլ չի արձագանքել»։
Ուկրաինական մեկ այլ աղբյուր «Haaretz»-ին ասել է, որ հանդիպումը սկզբում առաջարկել էր Նեթանյահուի գրասենյակը, սակայն Զելենսկու գրասենյակի կողմից առաջարկը ընդունելուց հետո իսրայելական կողմից որևէ այլ պատասխան չի ստացվել մինչև հուլիսի 28-ը, երբ իսրայելցի պաշտոնյաները հայտարարել էին, որ Իսրայելի վարչապետը չի կարողանա հանդիպել Զելենսկու հետ ժամանակի սղության պատճառով։