Տեսագրությունն ամեն ինչ չի ասում. Ղալումյանը՝ Կոնջորյանի մասնակցությամբ ծեծի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» վարչության արտահերթ նիստից առաջ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը կարիք չտեսավ մեկնաբանել ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։

«Միջադեպի մասին մամուլից գիտեմ։ Ամբողջական պատկերացում չունեմ, մեկնաբանելու կարիք չեմ տեսնում։ Տեսագրությունը տեսել եմ, բայց այն ամեն ինչ չի ասում»,- ասաց Ղալումյանը։

Հարցին, թե արդյոք կպահպանի՞ իր պաշտոնը, Ղալումյանը պատասխանեց. «Վարչությունն է որոշելու»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment