Այլ հարց չի քննարկվել կուսակցությունում, հետևաբար՝ դուք ստացաք ձեր հարցի պատասխանը. Խուդաթյանը՝ Կոնջորյանի ընտրության մասին

«Պարոն Կոնջորյանն այս թեմայով մեկնաբանություն տարածել է, ավելացնելու բան չունեմ»,-ՔՊ գրասենյակի դիմաց ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարձագանքի Հայկ Կոնջորյանի եղբոր հետ տեղի ունեցած միջադեպին։

 

Հարցին, թե այդքանից հետո Կոնջորյանը կընտրվի՞ ԱԺ փոխնախագահի պաշտոնում՝ խուդաթյանը պատասխանեց.

 

«Այլ հարց չի քննարկվել կուսակցությունում, հետևաբար դուք ստացաք ձեր հարցի պատասխանը»։

Leave a comment