Ավետ Կոնջորյանի կողմից հրապարակային կերպով առերևույթ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու դեպքով խուլիգանության հատկանիշներով հաղորդում ենք ներկայացրել դատախազություն. Իոաննիսյան

Ավետ Կոնջորյանի կողմից հրապարակային կերպով (մեքենայի մեջից` փողոցում) առերևույթ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու դեպքով խուլիգանության հատկանիշներով հաղորդում ենք ներկայացրել դատախազություն։ Հայտնում է Դանիել Իոաննիայանը։

««Իրազեկ քաղաքացիների միավորումում» մենք դատապարտում ենք ցանկացած բռնություն, բայց նաև անընդունելի ենք համարում փողոցում սեռական բնույթի հայհոյանքներ բղավելը։ Վերջինս, ինչպես և բռնությունը, քրեական օրենսգրքով արգելված արարքներ են։

Եվ, քանի որ բռնության դեպքով իրավապահներն արդեն իսկ զբաղվում էին, իսկ առերևույթ խուլիգանության (հայհոյանքներ բղավելու) դեպքով` ոչ, և, քանի որ հանցագործության ենթադրյալ կատարողի եղբայրը բարձրաստիճան պաշտոնատար անձ է (ու ռիսկ կա, որ իրավապահները աչք փակեն դրա վրա) վերջինիս մասով հաղորդում ներկայացրեցինք։

Մենք պետք է պայքարենք, որ փողոցում/հրապարակային սեռական բնույթի հայհոյանք հնչեցնողների նկատմամբ իրավապահները դրսևորեն միանման պահվածք` անկախ այդ անձանց (կամ նրանց մերձավոր ազգականների) կարգավիճակից»։

Leave a comment