Համերի գլխապտույտ Ստեփանավանում. ի՞նչ են խոստանում խորովածի 13–րդ փառատոնի կազմակերպիչները

https://arm.sputniknews.ru/20260729/hameri-glkhaptujt-stepanavanum-inch-en-khvostanum-khvorvovatsi-13rd-paratvoni-kazmakerpichnery-105178753.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1214/46/12144647_38:0:1371:1000_1920x0_80_0_0_b657a05113257cfe8b7fdf4ea075e373.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ստեփանավան, խորոված, խորովածի փառատոն, սեդրակ մամուլյան

հայաստան, ստեփանավան, խորոված, խորովածի փառատոն, սեդրակ մամուլյան

Բաժանորդագրվել

Ցանկացողները կարող են Երևանից անվճար մեկնել Ստեփանավան և երեկոյան վերադառնալ։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. 4 տարվա դադարից հետո խորովածի 13-րդ փառատոնն այս տարի կանցկացվի ոչ թե Ախթալայում, այլ Ստեփանավանում։ Կազմակերպիչները միջոցառման հյուրերին խոստանում են 3-մետրանոց քյաբաբ, մրցույթներ և համերգներ։ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանն ասուլիսի ժամանակ պարզաբանեց, թե ինչու է որոշվել փառատոնը տեղափոխել Ստեփանավան։

«Ախթալայի հետ կապված մենք նպատակ էինք դրել հանրահռչակել տարածաշրջանը, խթանել զբոսաշրջությունը, տարածել ազգային խոհանոցը։ Այդ ամենն արդեն իրականություն է դարձել։ Այժմ վստահ եմ, որ Ստեփանավանը նույնպես կզարգանա. գաստրոտուրիզմի միջոցով հնարավոր է հանրահռչակել այս գողտրիկ անկյունը, ինչպես նաև սոցիալական, տնտեսական խնդիրներ լուծել»,– ասաց նա։

Մամուլյանը հիշեցրեց, որ նախորդ տարիներին շատ տարբեր տեսակի խորովածներ են պատրաստվել` համեմված յուրահատուկ համեմունքներով, տևական ժամանակ հնացված և ծխեցված մսով, ինչպես նաև խորոված մրգերով։ Այս տարի նաև նախատեսվում է 3 մետր երկարությամբ քյաբաբ պատրաստել, ինչի համար հատուկ կրակարան է կառուցվել։

Փառատոնի կազմակերպիչ Վլադիմիր Գևորգյանն էլ հավելեց` միջոցառումը Ստեփանավանում անցկացնելով որոշել են նոր շունչ տալ, բայց միևնույն ժամանակ պահպանել բոլոր ավանդույթները։

«Այս տարի լինելու է նաև մրցույթ, որը գնահատելու է սերտիֆիկացված ժյուրին։ Լինելու է 3 անվանակարգ` «Լավագույն տեսք», «Լավագույն համ» և «Լավագույն մտահղացում»։ Մրցույթում նաև 2 գավաթ է տրվելու` «Բացարձակ հաղթող» և «Համայնքի ղեկավարի հատուկ մրցանակ»։ Ցանկանում ենք այնպես անել, որ մեր ռեստորանների համար մրցույթին մասնակցելը լինի ցանկալի ու պատվաբեր»,– նշեց Գևորգյանը։

Փառատոնի ընթացքում մի նորամուծություն է լինելու` հաղթող մասնակիցներին որակի նշան է տրամադրվելու, որը կկարողանան փակցնել իրենց մուտքին։ Փառատոնի ընթացքում նաև համերգներ են լինելու` ելույթ են ունենալու մարզի անհատ կատարողներն ու խմբերը, իսկ Երևանից հրավիրվել են «Ethno colors» խումբը և երգիչ Գոռ Սուջյանը։ Միջոցառումը վարելու է լոռեցի հայտնի շոումեն Աղաս Մանուկյանը։

Փառատոնը կանցկացվի Ստեփանավանի «Ալեա» զբոսայգում օգոստոսի 1-ին` ժամը 12։00-ից մինչև 22։00-ն։ Ցանկացողները կարող են ժամը 11։00-ին Երևանի Հանրապետության հրապարակից ավտոբուսներով անվճար մեկնել Ստեփանավան, իսկ վերադարձը կիրականացվի ժամը 20։00-ին (նախապես պետք է գրանցվել Khorovats fest ինստագրամյան էջում)։

Համայնքին 20 տաղավար անվճար է տրամադրվելու, որպեսզի տեղացիները կարողանան վաճառել իրենց գյուղմթերքը, ձեռագործ աշխատանքները, իրենց պատրաստած ուտեստները։

Փառատոնի շրջանակում մի շարք տուրիստական գործակալություններ արդեն իսկ վաճառել են տուր փաթեթներ` Լոռի այցելող զբոսաշրջիկներին ներկայացնելով մարզի տեսարժան վայրերը` Լոռի բերդ, Ձորագետ, դենդրոպարկ և այլն։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մարկետինգի և խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանը նշեց, որ փառատոների մասնակցելու համար ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը տարեցտարի ավելանում է, քանի որ մարդիկ ոչ միայն տեսարժան և պատմամշակութային վայրերն են ցանկանում տեսնել, այլև ուզում են ծանոթանալ հայաստանյան գաստրոնոմիային։

Որոշում է կայացվել խորովածի համահայկական փառատոնն այսուհետև իրականացնել օգոստոսի առաջին շաբաթ օրը։

Հիշեցնենք, որ խորովածի համահայկական փառատոնը սկսել է իրականացվել 2008 թվականից «Հյուսիսային դարպասներ» ծրագրի շրջանակում։

Leave a comment