ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (29.07-03.08.2026թ.)
Ուշադրություն
Հուլիսի 29-31-ին, օգոստոսի 1-3-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում՝
Հուլիսի 29-ի և օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-ին և 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-31-ին, օգոստոսի 1-3-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 29-ի երեկոյան ժամերին, հուլիսի 30-ի գիշերը և ուշ երեկոյան, 31-ի գիշերը, օգոստոսի 1-2-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-ի և 31-ի ցերեկը, օգոստոսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ։ Հուլիսի 29-31-ին, օգոստոսի 1-3-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքի հուլիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 39.8°C (2000թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 10.5°C (2009թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 26.6°C
Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին