UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոններ Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի ավագ, սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և իսպանացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսի հարսանիքին, տեղեկացնում է Gossip Magazin-ը:
Հարսանեկան արարողությունը կայանալու է հաջորդ շաբաթ: Հրավիրվածների թվում են ինչպես աստղային ֆուտբոլիստներ, այնպես էլ հայտնի մարդիկ այլ ոլորտներից: Հարսանիքին ներկա կլինեն Մադրիդի «Ռեալի» հարձակվողներ Վինիսիուս Ժունիորը, Կիլիան Մբապեն, Ռոդրիգոն, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը, դերասաններ Վին Դիզելը և Էստեր Էսպոսիտոն, երգիչներ Ռիհանան, Ջենիֆեր Լոպեսը, Դրեյքը և Տրևիս Սքոթը, հաղորդավար Պիրս Մորգանը և բլոգեր IShowSpeed-ը:
41-ամյա Ռոնալդուն ու 32-ամյա Ռոդրիգեսը միասին են 2016 թվականից: Նրանք ունեն 5 երեխա, որոնցից երկուսի մայրը Ջորջինան է, մյուս երեքը ծնվել են սուրոգատ մայրերից:
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը մենամարտել են 2018 թվականին: Ռուսաստանցի մարտիկը հաղթել էր խեղդող հնարքով, ինչից հետո բախում էր տեղի ունեցել երկու թիմերի միջև: