Դեսպան Գևորգյանը Բոլիվիայի Սենատի նախագահին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, անդրադարձել «ԹՐԻՓՓ» նախագծին

Բոլիվիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Բոլիվիայի Սենատի նախագահ Դիեգո Ավիլայի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-բոլիվիական երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ ընդգծելով քաղաքական երկխոսության շարունակականության, միջխորհրդարանական կապերի ակտիվացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։

ՀՀ դեսպանը նաև ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, անդրադարձել է Հարավային Կովկասում ձևավորված նոր իրողություններին, «ԹՐԻՓՓ» նախագծին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Ուրուգվայում Հայաստանի դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment