https://arm.sputniknews.ru/20260729/datavvor-artush-gabrieljani-tnajin-kalanqi-zhamkety-erkaracvel-e-105175819.html
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է
Sputnik Արմենիա
Քրեական գործը, որով քրեական հետապնդում է իրականացվում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ, վերաբերում է կաշառք ստանալուն։ 29.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-29T12:52+0400
2026-07-29T12:52+0400
2026-07-29T12:56+0400
արտուշ գաբրիելյան
դատավոր
կաշառք
տնային կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/17/82201387_0:0:1000:563_1920x0_80_0_0_3f11b1c80f37085d2b800a3ff0cf424c.png.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի (լիազորութունները կասեցված են) տնային կալանքի ժամկետը երկարացվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն դատարանից։Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Խաչիկ Ղազարյանի նախագահությամբ, բավարարել է հանրային մեղադրողի միջնորդությունները՝ երկարացնելով Արտուշ Գաբրիելյանի և Գալուստ Խուրշուդյանի տնային կալանքի ժամկետները ևս երեք ամսով։Դատարանը գտել է, որ դատալսումների փուլում մեղադրյալ Արտուշ Գաբրիելյանի կողմից ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելով քրեական վարույթին խոչընդոտելու և օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները չկատարելու հավանականությունը չի նվազել առնվազն այն աստիճանի, որպեսզի նրա նկատմամբ թույլատրելի ճանաչվի նվազ խիստ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը:Որոշումը կայացվել է մեկ ամիս առաջ, այս պահին «Դատալեքս» համակարգում դեռևս առկա չէ տեղեկություն դատական ակտի բողոքարկման վերաբերյալ։Հիշեցնենք, որ քրեական գործը, որով քրեական հետապնդում է իրականացվում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ՝ վերաբերում է կաշառք ստանալուն։ Քրեական գործի համաձայն՝ դատավորը 10,000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք է պահանջել և ստացել՝ հօգուտ մեղադրյալի դատավարությունը ձգձգելու և հետագայում վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով կարճելու համար։Դատարան ուղարկված գործով Արտուշ Գաբրիելյանից բացի մեղադրյալի կարգավիճակում են ևս երկու անձ՝ Գալուստ Խուրշուդյանը, որը մեղադրվում է օժանդակության մեջ, և Զոհրաբ Սիխարուլիձեն (Յեզգատյան), որը մեղադրվում է կաշառք տալու մեջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/17/82201387_71:0:947:657_1920x0_80_0_0_e190d43f244f3231b289eb12e515a50f.png.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արտուշ գաբրիելյան, դատավոր, կաշառք, տնային կալանք
արտուշ գաբրիելյան, դատավոր, կաշառք, տնային կալանք
12:52 29.07.2026 (Թարմացված է: 12:56 29.07.2026)
Բաժանորդագրվել
Քրեական գործը, որով քրեական հետապնդում է իրականացվում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ, վերաբերում է կաշառք ստանալուն։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի (լիազորութունները կասեցված են) տնային կալանքի ժամկետը երկարացվել է։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն դատարանից։
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Խաչիկ Ղազարյանի նախագահությամբ, բավարարել է հանրային մեղադրողի միջնորդությունները՝ երկարացնելով Արտուշ Գաբրիելյանի և Գալուստ Խուրշուդյանի տնային կալանքի ժամկետները ևս երեք ամսով։
Դատարանը գտել է, որ դատալսումների փուլում մեղադրյալ Արտուշ Գաբրիելյանի կողմից ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելով քրեական վարույթին խոչընդոտելու և օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները չկատարելու հավանականությունը չի նվազել առնվազն այն աստիճանի, որպեսզի նրա նկատմամբ թույլատրելի ճանաչվի նվազ խիստ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը:
Որոշումը կայացվել է մեկ ամիս առաջ, այս պահին «Դատալեքս» համակարգում դեռևս առկա չէ տեղեկություն դատական ակտի բողոքարկման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ քրեական գործը, որով քրեական հետապնդում է իրականացվում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ՝ վերաբերում է կաշառք ստանալուն։ Քրեական գործի համաձայն՝ դատավորը 10,000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք է պահանջել և ստացել՝ հօգուտ մեղադրյալի դատավարությունը ձգձգելու և հետագայում վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով կարճելու համար։
Դատարան ուղարկված գործով Արտուշ Գաբրիելյանից բացի մեղադրյալի կարգավիճակում են ևս երկու անձ՝ Գալուստ Խուրշուդյանը, որը մեղադրվում է օժանդակության մեջ, և Զոհրաբ Սիխարուլիձեն (Յեզգատյան), որը մեղադրվում է կաշառք տալու մեջ։