Իրանը Ուկրաինայից պահանջել է փոխհատուցել իրանական նավին հասցված վնասը՝ հայտարարելով, որ նման գործողություններն անընդունելի են, նույնիսկ եթե դրանք կատարվել են ոչ միտումնավոր։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի հետ հեռախոսազրույցի ընթացքում ուկրաինական կողմը հավաստիացրել է՝ իրանական նավի նկատմամբ հարվածը եղել է ոչ միտումնավոր, և Կիևը շահագրգռված չէ իրավիճակի սրմամբ։
«Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան ինձ վստահեցրել է, որ իրանական նավի վրա հարձակումը եղել է ոչ միտումնավոր, և Ուկրաինան չի ձգտում էսկալացիայի»,- նշել է Արաղչին։
Նրա խոսքով՝ Թեհրանը նույնպես շահագրգռված չէ լարվածության խորացմամբ, սակայն հստակ ընդգծել է, որ իր քաղաքացիների և ազգային շահերի դեմ ցանկացած գործողություն անընդունելի է։
«Իրանը նույնպես չի ձգտում էսկալացիայի, սակայն հստակ հայտարարել է, որ մեր քաղաքացիների կամ ազգային շահերի դեմ ցանկացած հարձակում անընդունելի է։ Պատճառված վնասը պետք է փոխհատուցվի»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։
Այսպիսով, Թեհրանը վերահաստատել է, որ մտադիր չէ սրել իրավիճակը, սակայն պահանջում է Ուկրաինայից փոխհատուցել իրանական նավին հասցված վնասը։