Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանը ԱՄՆ-ից ո՛չ բանակցություններ է խնդրել, ո՛չ էլ հրադադար։
Այս մասին SNN-ին տված հարցազրույցում հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։
Նա հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները, թե Իրանը ձգտում է բանակցություններ վարել։
«Նոր դիմակայության սկսվելուց ի վեր անցած 16-17 օրվա ընթացքում Իրանը ոչ մի անգամ չի դիմել ԱՄՆ-ին բանակցությունների առաջարկով։ Մենք նաև ամերիկացիներից հրադադար չենք խնդրել։ Ընդհակառակը, ամերիկյան կողմն է նախաձեռնել շփումները»,- ընդգծել է Ղարիբաբադին։