Ջեյ Դի Վենսի այցն արտացոլում է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարձր մակարդակը. Վահագն Խաչատուրյան

Փետրվար 09,2026 21:44

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։

Նախագահը ողջունել է փոխնախագահի այցը՝ ընդգծելով, որ այն արտացոլում է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարձր մակարդակը։

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը կարևորել է տարածաշրջանում խաղաղության հաստատման փաստը, որում մեծ ավանդ ունի ԱՄՆ նախագահ Թրամփը:

Շեշտվել է նաև, որ բարձրաստիճան փոխայցելությունները նպաստում են համագործակցության ընդլայնմանը և երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment