https://arm.sputniknews.ru/20260729/rubinjany-herqel-e-azhum-lragrvoghneri-masnagitakan-gvortsuneutjuny-khstacnelu-lurery-105171335.html
Ռուբինյանը հերքել է ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեությունը խստացնելու լուրերը
Ռուբինյանը հերքել է ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեությունը խստացնելու լուրերը
Sputnik Արմենիա
Ռուբինյանի խոսքով` ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության կանոնները գործում են 2021 թվականից։ 29.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-29T10:54+0400
2026-07-29T10:54+0400
2026-07-29T10:55+0400
աժ (ազգային ժողով)
ռուբեն ռուբինյան
լրագրող
լրագրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28550205_0:84:1601:984_1920x0_80_0_0_e2b666444a704454961438f42874b93d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Նորընտիր ԱԺ–ի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը հերքել է ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեությունը խստացնելու լուրերը։ Ռուբինյանն այս մասին գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուբինյանը որոշում է ստորագրել, որի համաձայն` լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կարող են իրականացնել միայն հատուկ առանձնացված տեղերում, այլ վայրերում աշխատելու համար անհրաժեշտ է ԱԺ գլխավոր քարտուղարի թույլտվությունը։ Ռուբինյանը պնդում է, թե ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից։«ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը»,– գրել է նորընտիր ԱԺ—ի նախագահի թեկնածուն։Հիշեցնենք` «ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները հաստատելու մասին» որոշումը ստորագրվել է հուլիսի 27-ին, հրապարակվել` հուլիսի 28-ին։Ըստ այդմ` «Հատուկ վերահսկելի գոտիներում» (ԱԺ նիստերի դահլիճը, ԱԺ նախագահի աշխատասենյակը, նախագահի ընդունարանը, ինչպես նաև այլ դահլիճներ, որտեղ մուտքը թույլատրվում է համապատասխան սարքերով պարտադիր զննում անցնելուց հետո) առհասարակ արգելվում է լրագրողի աշխատանքը։ԱԺ հանձնաժողովների նիստերի լուսաբանման համար էլ լրագրողների ցուցակագրում է սահմանվելու։ Այդ ցուցակը պետք է ներկայացվի նիստը սկսվելուց առնվազն 2 ժամ առաջ։ Կետերից մեկով էլ նշվում է, որ արգելվում է տեսաձայնագրել կամ լուսանկարել Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին իրենց պարտականությունները կատարելիս։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28550205_88:0:1511:1067_1920x0_80_0_0_feda196fb1ebaca9f1ce378f2d4d183a.jpg.webp
աժ (ազգային ժողով), ռուբեն ռուբինյան, լրագրող, լրագրություն
աժ (ազգային ժողով), ռուբեն ռուբինյան, լրագրող, լրագրություն
Ռուբինյանի խոսքով` ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության կանոնները գործում են 2021 թվականից։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր այս որոշմանը` նշելով, որ Ռուբեն Ռուբինյանը, դեռևս ԱԺ նախագահի լիազորությունները չստանձնած, որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը։
«ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը»,– գրել է նորընտիր ԱԺ—ի նախագահի թեկնածուն։
Հիշեցնենք` «ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները հաստատելու մասին» որոշումը ստորագրվել է հուլիսի 27-ին, հրապարակվել` հուլիսի 28-ին։
Ըստ այդմ` «Հատուկ վերահսկելի գոտիներում» (ԱԺ նիստերի դահլիճը, ԱԺ նախագահի աշխատասենյակը, նախագահի ընդունարանը, ինչպես նաև այլ դահլիճներ, որտեղ մուտքը թույլատրվում է համապատասխան սարքերով պարտադիր զննում անցնելուց հետո) առհասարակ արգելվում է լրագրողի աշխատանքը։
ԱԺ հանձնաժողովների նիստերի լուսաբանման համար էլ լրագրողների ցուցակագրում է սահմանվելու։ Այդ ցուցակը պետք է ներկայացվի նիստը սկսվելուց առնվազն 2 ժամ առաջ։ Կետերից մեկով էլ նշվում է, որ արգելվում է տեսաձայնագրել կամ լուսանկարել Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին իրենց պարտականությունները կատարելիս։