Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) էլիտար ստորաբաժանումներ է տեղափոխում Իրանի արևմտյան՝ Իրաքի հետ սահմանակից շրջաններ՝ կանխելու քրդական զինված խմբավորումների հնարավոր ներթափանցումը։
Տեղեկությունների համաձայն՝ նախօրեին անվտանգության ուժերը վնասազերծել են չորս քրդ զինյալների, որոնք, նախնական տվյալներով, փորձել են զենք մատակարարել անկարգությունների մասնակիցներին։
Իրանական կողմը շարունակում է ուժեղացնել անվտանգության միջոցառումները սահմանամերձ շրջաններում՝ վերահսկողությունն ամրապնդելու և հնարավոր սպառնալիքները կանխելու նպատակով։