«Ավելի քան երեք տարի ապրում եմ փախստականի կարգավիճակով մի երկրում, որը միշտ համարել եմ իմ մեծ հայրենիքը։ Ճիշտ կլինի ասել՝ գոյատևում եմ՝ սպասելով այն լուսավոր օրվան, երբ հնարավորություն կունենամ վերադառնալ իմ տուն ապրելու և արարելու իմ պապերի հողում։ Իսկ դրան հասնելու համար նախ պետք է Հայաստանը դառնա անվտանգ ու հզոր»,- Համահայկական հասարակական դաշինքի գործունեության միասնական մեկնարկի միջոցառման ժամանակ հայտարարեց տնտեսագիտության թեկնածու, ԳԱԱ ավագ գիտաշխատող Մանուշակ Մինասյանը։
Ըստ նրա՝ ՀՀ-ի շուրջ ստեղծված մեզ պարտադրվող մարտահրավերները հոգևոր, արժեհամակարգային ու կառուցվածքային են․ «Որպես հայ կին՝ վստահ եմ, որ կանայք ունեն լիակատար իրավունքներ ու հնարավորություններ ոչ միայն հասարակական, այլև քաղաքական կյանքում։ Որպես արցախցի՝ մենք ունենք լրացուցիչ պատասխանատվություն։ Ողջ աշխարհն այսօր լուռ է, արցախցիների զրկանքները շարունակվում են, բայց մենք անկոտրում ենք։ Արցախը մեր սրտերում ու մտքում է և Արցախը պետք է լինի մեր ապագայի հիմքը՝ միասնականությամբ ու խաղաղությամբ»։
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈԻԹՅՈԻՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: