https://arm.sputniknews.ru/20260729/inch-pashtvonnerum-e-uzhegh-hajastann-ir-timakicnerin-arajadrelu-azhum-zhvoghvovurd-105168171.html
Ինչ պաշտոններում է «Ուժեղ Հայաստանն» իր թիմակիցներին առաջադրելու ԱԺ–ում. «Ժողովուրդ»
Ինչ պաշտոններում է «Ուժեղ Հայաստանն» իր թիմակիցներին առաջադրելու ԱԺ–ում. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Ըստ թերթի՝ «Ուժեղ Հայաստանը» նպատակ ունի ստանձնել խորհրդարանի 3 մշտական հանձնաժողովի նախագահների պաշտոնները։ 29.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-29T10:03+0400
2026-07-29T10:03+0400
2026-07-29T10:05+0400
աժ (ազգային ժողով)
«ուժեղ հայաստան» կուսակցություն
փոխնախագահ
սամվել կարապետյան
արամ վարդևանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0c/102081771_0:0:2560:1440_1920x0_80_0_0_b56265c214cb782ff9fca8c4d28c3ef7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքն Ազգային ժողովում որոշ պաշտոնների համար արդեն իր թեկնածուներն ունի, չնայած այդքան էլ չի շտապում ամբողջ կազմով մտնել խորհրդարանական աշխատանքի դաշտ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:Ըստ պարբերականի՝ արդեն իսկ որոշում կա, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանը» կառաջադրի պատգամավոր Արամ Վարդևանյանի թեկնածությունը։ Նորընտիր խմբակցության ղեկավարի պաշտոնն էլ նախատեսվում է վստահել Նարեկ Կարապետյանին, բայց խմբակցության քարտուղարի հարցում դեռևս վերջնական որոշում չկա: Այնուամենայնիվ ամենաշատը քննարկվում է պատգամավոր Տիգրան Աբրահամյանի թեկնածությունը: Ինչ վերաբերում է ԱԺ մշտական հանձնաժողովներին, ապա թերթը գրում է, որ «Ուժեղ Հայաստանը» նպատակ ունի ստանձնել խորհրդարանի 3 մշտական հանձնաժողովի նախագահների պաշտոնները։Խոսքն արտաքին հարաբերությունների, պետական-իրավական հարցերի, ինչպես նաև տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների մասին է։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու են պատրաստվում առաջադրել Դավիթ Ղազինյանին: Այնուամենայնիվ, թերթը հիշեցնում է, որ հանձնաժողովների բաշխման գործընթացում առաջին ընտրության իրավունքը պատկանում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0c/102081771_429:0:2349:1440_1920x0_80_0_0_5c32ff3d8cc620b3a2ba1c3f813d69f0.jpg.webp
աժ (ազգային ժողով), «ուժեղ հայաստան» կուսակցություն, փոխնախագահ, սամվել կարապետյան, արամ վարդևանյան
աժ (ազգային ժողով), «ուժեղ հայաստան» կուսակցություն, փոխնախագահ, սամվել կարապետյան, արամ վարդևանյան
Ըստ թերթի՝ «Ուժեղ Հայաստանը» նպատակ ունի ստանձնել խորհրդարանի 3 մշտական հանձնաժողովի նախագահների պաշտոնները։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքն Ազգային ժողովում որոշ պաշտոնների համար արդեն իր թեկնածուներն ունի, չնայած այդքան էլ չի շտապում ամբողջ կազմով մտնել խորհրդարանական աշխատանքի դաշտ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Ուրբաթ կամ շաբաթ նախատեսվում է խմբակցության հանդիպումը գործարար Սամվել Կարապետյանի հետ, որի ընթացքում պետք է քննարկվեն ոչ միայն քաղաքական առաջնահերթությունները, այլև խորհրդարանում բաժանվելիք առանցքային պաշտոնները։ Սամվել Կարապետյանը, նախքան խորհրդարանի անդրանիկ նիստին մասնակցելը, ցանկանում է անձամբ հստակեցնել իր թիմի հետագա անելիքները և վերջնական համաձայնության բերել ապագա պաշտոնական նշանակումների հարցերը»,- գրում է թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ըստ պարբերականի՝ արդեն իսկ որոշում կա, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանը» կառաջադրի պատգամավոր Արամ Վարդևանյանի թեկնածությունը։ Նորընտիր խմբակցության ղեկավարի պաշտոնն էլ նախատեսվում է վստահել Նարեկ Կարապետյանին, բայց խմբակցության քարտուղարի հարցում դեռևս վերջնական որոշում չկա: Այնուամենայնիվ ամենաշատը քննարկվում է պատգամավոր Տիգրան Աբրահամյանի թեկնածությունը:
Ինչ վերաբերում է ԱԺ մշտական հանձնաժողովներին, ապա թերթը գրում է, որ «Ուժեղ Հայաստանը» նպատակ ունի ստանձնել խորհրդարանի 3 մշտական հանձնաժողովի նախագահների պաշտոնները։
Խոսքն արտաքին հարաբերությունների, պետական-իրավական հարցերի, ինչպես նաև տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների մասին է։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու են պատրաստվում առաջադրել Դավիթ Ղազինյանին:
Այնուամենայնիվ, թերթը հիշեցնում է, որ հանձնաժողովների բաշխման գործընթացում առաջին ընտրության իրավունքը պատկանում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։