Սպիտակ տունը Նեթանյահուի և Զելենսկու հետ Թրամփի հանդիպումները որակել է արդյունավետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումները Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Վլադիմիր Զելենսկու հետ դրական և արդյունավետ էին։ Այդ մասին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը։

«Երկու հանդիպումներն էլ դրական և արդյունավետ էին»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ գրել է նա հայտարարության մեջ։

Լևիթը լրացուցիչ մանրամասներ չի հայտնել՝ նշելով միայն, որ երկու հանդիպումներն էլ ավարտվել են։

Leave a comment