Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպել է Բոլիվիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Խուլիո Կաստրո Սալասարի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Կողմերն անդրադարձել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների ձևավորմանը։ Զրուցակիցները կարևորել են օրենսդիր մարմինների միջև ակտիվ կապերի զարգացումը՝ որպես երկու երկրների միջև վստահության, փոխըմբռնման և երկարաժամկետ գործընկերության ամրապնդման կարևոր գործոն։
ՀՀ դեսպանն ու Բոլիվիայի Պատգամավորների պալատի նախագահը վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի ձևավորել առավել ակտիվ և բովանդակալից համագործակցություն՝ ի նպաստ երկու երկրների ժողովուրդների բարեկեցության և բարեկամական կապերի հետագա զարգացման։
Դիտումների քանակ5