Քրեական վարույթում Ավետ Կոնջորյանի մարմնական վնասվածք չի արձանագրվել․ փաստաբան․ «Առավոտ»

Քրեական վարույթում Ավետ Կոնջորյանի մարմնական վնասվածք չի արձանագրվել․ փաստաբան․ «Առավոտ»

ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեղադրյալ Աբովյանի ՔՊ-ական ավագանու անդամ Նաիրի Հակոբյանի պաշտպանը դեպքի վերաբերյալ Հայկ Կոնջորյանի այսօրվա հայտարարությունը համարում է իրավապահ համակարգի վրա ազդեցություն գործելու փորձ։

«Իհարկե, հենց այդպես է դրսևորվում։ Բայց հնարավոր է՝ պարոն Կոնջորյանը նկատի է ունեցել նաև իր եղբորը։ Օրինակ՝ նկատի է ունեցել, որ եղբոր արարքում խուլիգանության հանցակազմ կա, և եղբայրն էլ պետք է պարտադիր պատասխանատվության ենթարկվի։ Դրա համար չեմ շտապի ավելի մանրակրկիտ մեկնաբանել հայտարարությունը։ Եթե նման ձև է նկատի ունեցել՝ իր եղբոր գործողությունները ներառյալ, ուրեմն որոշակի առումով օբյեկտիվ կարծիք է։

Բայց քանի որ նշել է բռնություն, ենթադրում եմ՝ հնարավոր է կոնկրետ նկատի է ունեցել գործով անցնող մեղադրյալների գործողությունները։ Հաշվի առնելով, որ ինքը նաև ԱԺ փոխնախագահի թեկնածու է, իհարկե, դա նաև առնվազն ազդեցության փորձ է իրավապահ մարմինների վրա»,- Aravot.am-ին ասաց Նաիրի Հակոբյանի պաշտպան Աբգար Պողոսյանը։

Leave a comment