https://arm.sputniknews.ru/20260728/irany-petq-e-dimana-minchev-ashun-ev-hishi-israjeladrbejan-kapi-masin-rvozhin-105148329.html
Իրանը պետք է դիմանա մինչև աշուն և հիշի Իսրայել–Ադրբեջան կապի մասին․ Ռոժին
Իրանը պետք է դիմանա մինչև աշուն և հիշի Իսրայել–Ադրբեջան կապի մասին․ Ռոժին
Sputnik Արմենիա
Ադրբեջանը շահագրգռված է Իրանի կազմաքանդման հարցում՝ աչք ունենալով երկրի այն շրջանների վրա, որտեղ գերիշխում է ադրբեջանական բնակչությունը։ 28.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-28T23:47+0400
2026-07-28T23:47+0400
2026-07-28T23:47+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հեղինակներ
պարսից ծոց
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104165199_0:0:1501:844_1920x0_80_0_0_439a289613c24a6106efd3e5613afbc6.jpg.webp
ԱՄՆ-ն իրանական պլացդարմում հայտնվել է փակուղում։ Sputnik Արմենիա ռադիոկայանի «Իրականում» հեղինակային նախագծի շրջանակում այս տեսակետը հայտնեց հայտնի ռազմական մեկնաբան և վերլուծաբան Բորիս Ռոժինը (Colonelcassad հեղինակային ալիք Telegram–ում)։Նրա խոսքով` ցամաքային գործողությունը մոտալուտ արդյունքներ չի խոստանում, Իրանի պահանջների ընդունումը նշանակում է ստորագրել սեփական լիակատար պարտության տակ, էներգետիկ օբյեկտների ռմբակոծությունները կհանգեցնեն իրանական կողմի համաչափ պատասխանին, Պարսից ծոցի երկրների նավթային ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածներին և համաշխարհային էներգետիկ պայթյունավտանգ ճգնաժամի։ Այսինքն՝ ԱՄՆ-ի համար լավ տարբերակներ պարզապես չկան։Իրանին հասցված ցանկացած հարված համարժեք պատասխան է ստանումԻրանական տնտեսական և էներգետիկ ենթակառուցվածքների զանգվածային ռմբակոծությունն ամերիկացիներին ամենևին չի մոտեցնում հաղթանակին, որովհետև հետևում է պատասխան հարվածը։ Իսկ ահա Իրանի հարվածային ուժերը լավ պաշտպանված են․ ռազմական մեկնաբանը պարզաբանում է՝ երկիրը պահպանում է ԱԹՍ-ների ու հրթիռների պաշարների և արտադրության իր ներուժի գերակշիռ մասը։ Եվ Իրանը կշարունակի հարվածներ հասցնել ԱՄՆ բազաներին, որտեղ ամերիկացիները հիմա ինչպես զգալի նյութատեխնիկական վնասներ են կրում, այնպես էլ մարդկային կորուստներ։Ժամանակակից պատերազմն ունի նոր միտումներ և կանոններ. Մաքսիմ ԿոնդրատևՀասկանալի է, որ Իրանը լուրջ վնասներ է կրել։ Բայց ԱՄՆ-ն և Պարսից ծոցի միապետությունների վնասներն էլ են մեծ։ Ամերիկացիների զինանոցները զգալիորեն հյուծված են մի շարք առումներով։ Փորձագետի խոսքով՝ դա ակնհայտ է, եթե դատենք բաց աղբյուրներից։ Ամերիկացիներն իհարկե կարող են հարվածներ հասցնել քաղաքացիական ենթակառուցվածքներին, բայց իրանցիները կսկսեն ոչնչացնել Ծոցի երկրների ենթակառուցվածքները՝ էլեկտրակայանները, աղազերծման սարքավորումները, որոնք տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցների համար շատ մեծ նշանակություն ունեն։Գրավել Խարկ կղզի՞ն։ Սկզբունքորեն կարող են, բայց իրանցիներն արդեն հայտարարել են, որ ի պատասխան կսկսեն ոչնչացնել նավթավերամշակման գործարանները Պարսից ծոցի ողջ ափամերձ տարածքով։ Ավելին՝ կմիանան հութիները և կսկսեն խոցել արդեն Սաուդյան Արաբիայի նավթային ոլորտը։ Եվ ամենակարևորն է այն է, փորձագետի խոսքով, որ այդ դեպքում պատերազմը կարող է շարունակվել ընդհուպ մինչև ԱՄՆ-ում նոյեմբերյան ընտրությունները, և այդ գործոնն արդեն իսկ ճնշում է վարչակազմի վրա։ Իսկ բանակցությունների վերաբերյալ հաղորդագրությունները պարզապես տեղեկատվական արտահոսքեր են, և Իրանը հասկանում է, որ ուղղակի պետք է դիմանալ մինչև աշուն։Ադրբեջանը շահագրգռված է Իրանի կազմաքանդման հարցում, բայց դեռ սպասում էՌոժինի խոսքով՝ եթե ամերիկացիների հարվածները հիմա դիպչում են Իրանի հյուսիսային շրջաններին (Իրաքին, Հայաստանին և Ադրբեջանին հարող), ապա միայն դրվագային։ Այժմ այդ շրջաններում կտրուկ նվազել է քրդական մարտական կազմավորումների ակտիվությունը, քանի որ Իրանն ինքն է ակտիվ հարվածում քրդերին և Էրբիլում ու դրա շուրջը (Իրաքում) գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Թեև պետք է հասկանալ, որ ԱՄՆ-ն չի հրաժարվել հարմար պահին քրդական գործոնն օգտագործելուց։ Քրդերին այս պահին թուլացրել են, բայց նրանց օգտագործելու ծրագրերը սեղանին են։TRIPP-ը պարզապես հնարք է Հարավային Կովկասում ԱՄՆ ռազմական ներկայությունը հաստատելու համարԳոյություն ունի նաև Իսրայելի և Ադրբեջանի կապի գործոնը, որը, փորձագետի կարծիքով, պատշաճ պահի նույնպես կարող է օգտագործվել։ Չէ՞ որ ակնհայտ է, որ նույն Ադրբեջանը բավականին շահագրգռված է Իրանի կազմաքանդման հարցում՝ հեռահար նպատակ ունենալով, ըստ իրավիճակի, փորձել իր վերահսկողության տակ վերցնել երկրի հյուսիսարևմտյան շրջանները, որտեղ գերիշխում է ադրբեջանական բնակչությունը։ Այնպես որ Իրանի այդ շրջաններում նույնպես այնքան էլ հանգիստ չէ։Իրանցիներն այս ամենը նույնպես հասկանում են, և այդ պատճառով այնտեղ տեղակայված է ցամաքային զորքերի ուժեղացված ռազմական խմբավորում, որը գործում է բավականին ակտիվ և կանխարգելիչ հարվածներ է հասցնում Իրաքի տարածքում գտնվող քուրդ զինյալներին։ Ընդ որում՝ այնտեղ լեռնային շրջաններ են, որտեղ իրանցիների համար բավականին հարմար է ստորգետնյա ապաստարաններում թաքցնել և՛ զրահատեխնիկան, և՛ հրետանին, որոնց հասնելն ամերիկացիների համար ներկայիս իրավիճակում շատ դժվար է։ Առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն և Իսրայելը այդ շրջաններում զանգվածային օդային ռազմական արշավներ չեն ձեռնարկել։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պարսից ծոց
ադրբեջան
2026
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_eba6c068ec4170c230c1b70d8278f76d.jpg.webp
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_eba6c068ec4170c230c1b70d8278f76d.jpg.webp
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104165199_73:0:1406:1000_1920x0_80_0_0_8510d12cca5cc405a6a1b9cb6d596d34.jpg.webp
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_eba6c068ec4170c230c1b70d8278f76d.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հեղինակներ, պարսից ծոց, ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հեղինակներ, պարսից ծոց, ադրբեջան
Ադրբեջանը շահագրգռված է Իրանի կազմաքանդման հարցում՝ աչք ունենալով երկրի այն շրջանների վրա, որտեղ գերիշխում է ադրբեջանական բնակչությունը։
ԱՄՆ-ն իրանական պլացդարմում հայտնվել է փակուղում։ Sputnik Արմենիա ռադիոկայանի «Իրականում» հեղինակային նախագծի շրջանակում այս տեսակետը հայտնեց հայտնի ռազմական մեկնաբան և վերլուծաբան Բորիս Ռոժինը (Colonelcassad հեղինակային ալիք Telegram–ում)։
Նրա խոսքով` ցամաքային գործողությունը մոտալուտ արդյունքներ չի խոստանում, Իրանի պահանջների ընդունումը նշանակում է ստորագրել սեփական լիակատար պարտության տակ, էներգետիկ օբյեկտների ռմբակոծությունները կհանգեցնեն իրանական կողմի համաչափ պատասխանին, Պարսից ծոցի երկրների նավթային ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածներին և համաշխարհային էներգետիկ պայթյունավտանգ ճգնաժամի։ Այսինքն՝ ԱՄՆ-ի համար լավ տարբերակներ պարզապես չկան։
Իրանին հասցված ցանկացած հարված համարժեք պատասխան է ստանում
Իրանական տնտեսական և էներգետիկ ենթակառուցվածքների զանգվածային ռմբակոծությունն ամերիկացիներին ամենևին չի մոտեցնում հաղթանակին, որովհետև հետևում է պատասխան հարվածը։ Իսկ ահա Իրանի հարվածային ուժերը լավ պաշտպանված են․ ռազմական մեկնաբանը պարզաբանում է՝ երկիրը պահպանում է ԱԹՍ-ների ու հրթիռների պաշարների և արտադրության իր ներուժի գերակշիռ մասը։ Եվ Իրանը կշարունակի հարվածներ հասցնել ԱՄՆ բազաներին, որտեղ ամերիկացիները հիմա ինչպես զգալի նյութատեխնիկական վնասներ են կրում, այնպես էլ մարդկային կորուստներ։
Հասկանալի է, որ Իրանը լուրջ վնասներ է կրել։ Բայց ԱՄՆ-ն և Պարսից ծոցի միապետությունների վնասներն էլ են մեծ։ Ամերիկացիների զինանոցները զգալիորեն հյուծված են մի շարք առումներով։ Փորձագետի խոսքով՝ դա ակնհայտ է, եթե դատենք բաց աղբյուրներից։ Ամերիկացիներն իհարկե կարող են հարվածներ հասցնել քաղաքացիական ենթակառուցվածքներին, բայց իրանցիները կսկսեն ոչնչացնել Ծոցի երկրների ենթակառուցվածքները՝ էլեկտրակայանները, աղազերծման սարքավորումները, որոնք տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցների համար շատ մեծ նշանակություն ունեն։
Գրավել Խարկ կղզի՞ն։ Սկզբունքորեն կարող են, բայց իրանցիներն արդեն հայտարարել են, որ ի պատասխան կսկսեն ոչնչացնել նավթավերամշակման գործարանները Պարսից ծոցի ողջ ափամերձ տարածքով։ Ավելին՝ կմիանան հութիները և կսկսեն խոցել արդեն Սաուդյան Արաբիայի նավթային ոլորտը։ Եվ ամենակարևորն է այն է, փորձագետի խոսքով, որ այդ դեպքում պատերազմը կարող է շարունակվել ընդհուպ մինչև ԱՄՆ-ում նոյեմբերյան ընտրությունները, և այդ գործոնն արդեն իսկ ճնշում է վարչակազմի վրա։ Իսկ բանակցությունների վերաբերյալ հաղորդագրությունները պարզապես տեղեկատվական արտահոսքեր են, և Իրանը հասկանում է, որ ուղղակի պետք է դիմանալ մինչև աշուն։
Ադրբեջանը շահագրգռված է Իրանի կազմաքանդման հարցում, բայց դեռ սպասում է
Ռոժինի խոսքով՝ եթե ամերիկացիների հարվածները հիմա դիպչում են Իրանի հյուսիսային շրջաններին (Իրաքին, Հայաստանին և Ադրբեջանին հարող), ապա միայն դրվագային։ Այժմ այդ շրջաններում կտրուկ նվազել է քրդական մարտական կազմավորումների ակտիվությունը, քանի որ Իրանն ինքն է ակտիվ հարվածում քրդերին և Էրբիլում ու դրա շուրջը (Իրաքում) գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Թեև պետք է հասկանալ, որ ԱՄՆ-ն չի հրաժարվել հարմար պահին քրդական գործոնն օգտագործելուց։ Քրդերին այս պահին թուլացրել են, բայց նրանց օգտագործելու ծրագրերը սեղանին են։
Գոյություն ունի նաև Իսրայելի և Ադրբեջանի կապի գործոնը, որը, փորձագետի կարծիքով, պատշաճ պահի նույնպես կարող է օգտագործվել։ Չէ՞ որ ակնհայտ է, որ նույն Ադրբեջանը բավականին շահագրգռված է Իրանի կազմաքանդման հարցում՝ հեռահար նպատակ ունենալով, ըստ իրավիճակի, փորձել իր վերահսկողության տակ վերցնել երկրի հյուսիսարևմտյան շրջանները, որտեղ գերիշխում է ադրբեջանական բնակչությունը։ Այնպես որ Իրանի այդ շրջաններում նույնպես այնքան էլ հանգիստ չէ։
Իրանցիներն այս ամենը նույնպես հասկանում են, և այդ պատճառով այնտեղ տեղակայված է ցամաքային զորքերի ուժեղացված ռազմական խմբավորում, որը գործում է բավականին ակտիվ և կանխարգելիչ հարվածներ է հասցնում Իրաքի տարածքում գտնվող քուրդ զինյալներին։ Ընդ որում՝ այնտեղ լեռնային շրջաններ են, որտեղ իրանցիների համար բավականին հարմար է ստորգետնյա ապաստարաններում թաքցնել և՛ զրահատեխնիկան, և՛ հրետանին, որոնց հասնելն ամերիկացիների համար ներկայիս իրավիճակում շատ դժվար է։ Առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն և Իսրայելը այդ շրջաններում զանգվածային օդային ռազմական արշավներ չեն ձեռնարկել։