Քաղաքականություն
28.07.2026 | 23:02
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը փակ հանդիպում են անցկացրել, որը տևել է մեկ ժամից ավելի։ Հանդիպումից առաջ և հետո մամուլի համար հայտարարություններ նախատեսված չեն եղել։
Բանակցություններից հետո Զելենսկին հանդիպումը գնահատել է որպես լավ։
Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար հրթիռների արտադրության լիցենզավորման հարցը, ինչպես նաև այլ նախաձեռնություններ, որոնք կարող են աջակցել Ուկրաինային։
«Մենք նաև խոսել ենք դիվանագիտության մասին․ կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»,- Meduza-ի փոխանցմամբ՝ նշել է Ուկրաինայի նախագահը։
Հանդիպման այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվել։