Բաքվում շարունակվում են հայ գերիների շինծու գործով «լսումները»

Բաքվում տեղի է ունեցել հայ գերիների շինծու գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում ապօրինաբար պահվող անձանց «պաշտպանները» խնդրել են բեկանել կայացված դատավճիռները․ գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ադրբեջանի դատախազությունը պնդել է, որ առաջին ատյանի կայացրած դատավճիռը «հիմնավորված է ապացույցներով և համապատասխանում է ազգային ու միջազգային իրավունքի պահանջներին»։

Մեղադրանքի կողմը խնդրել է մերժել վերաքննիչ բողոքները և անփոփոխ թողնել Բաքվի ռազմական դատարանի դատավճիռը։

Նիստի ընթացքում նաև ելույթ են ունեցել Արցախի ռազմաքաղական ղեկավարության ներկայացուցիչները․ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի ընդունում ներկայացված մեղադրանքը, իսկ Բակո Սահակյանը նշել է, որ իր վերջին ելույթը կհնչի հաջորդ նիստում։

Շինծու դատավարության հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 31-ին։

Նշենք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև մյուս հայ գերիները դատապարտվել են ցմահ ազատազրկման կամ 15–20 տարվա ազատազրկման։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment