Բաժանորդագրվել
Զինծառայողի մոր տեղեկություններով` ծեծի հեղինակը զորամասի սպայական կազմից է։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. 19-ամյա ժամկետային զինծառայող Ա.Հ.–ն դաժան ծեծի է ենթարկվել։ Այս մասին ահազանգում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
«Դեպքը տեղի է ունեցել Ջերմուկի զորամասում հուլիսի 22-ին։ Զինվորը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ հոգեկան առողջական խնդիրներով։ Դեպքը տեղի է ունեցել Ջերմուկի զորամասում հուլիսի 22-ին, սակայն քրեական գործ չկա հարուցված, և կարծես չեն էլ պատրաստվում հարուցել։ Մոր տեղեկություններով` ծեծի հեղինակը սպայական կազմից է»,– գրել է Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում։
Sputnik Արմենիան մեկնաբանության համար դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն և քննչական կոմիտե։ Պատասխան դեռ չենք ստացել։