Սպիտակ տանը կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։
Զելենսկին Վաշինգտոն էր ժամանել այսօր վաղ առավոտյան։ Սպիտակ տուն մեկնելուց առաջ Ուկրաինայի նախագահը Х-ում արված գրառմամբ նշել էր, որ պաշտոնական Կիևի առաջնահերթություններն են «հակահրթիռային պաշտպանությունն ու Ամերիկայի հետ ռազմավարական համագործակցության խորացումը»։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի նոր առաջարկներին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը փակ դռների հետևում ավելի քան մեկ ժամ բանակցություններ է վարել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Բանակցությունները տեղի են ունենում Կիևի և Մոսկվայի փոխադարձ հեռահար հարվածների ինտենսիվացման ֆոնին։
Նախագահ Թրամփի հետ հանդիպումից հետո Զելենսկին հայտարարել է, որ «Օվալաձև աշխատասենյակում լավ հանդիպում է ունեցել Թրամփի հետ»։
Հաղորդվում է, որ Զելենսկին նախագահ Թրամփի հետ քննարկել է Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններին նոր թափ հաղորդելու հնարավորությունները, ամերիկյան հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզավորման հետ կապված հարցեր.
«Նախագահի հետ խոսեցինք Patriot համակարգերի հրթիռների և այլ միջոցների արտադրության լիցենզիաների մասին, որոնք կարող են օգտակար լինել։ Խոսեցինք նաև դիվանագիտության մասին․ կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը», – նշել է Զելենսկին։
Թարգմանությունը՝ «Ազատություն» ռ/կ-ի
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: