Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զգուշացրել է  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայությունը ընդլայնելու դեմ՝ ասելով, որ նա չպետք է «միջամտի» Իսրայելի գործերին կամ ռիսկի դիմի բախվել Իրանի նման բախման, գրում է Turkish Minute-ը։

Կացը այս խոսքերն արել է երեքշաբթի օրը Իսրայելի Channel 14 անվտանգության համաժողովում տված հարցազրույցում՝ Իսրայելում առկա մտահոգությունների ֆոնին, որ Սիրիայում թուրքական բազաները կամ ՀՕՊ համակարգերը կարող են սահմանափակել Իսրայելի ռազմական գործողությունները օկուպացված Գոլանի բարձունքների մոտ։

«Մենք քայքայվող քրիստոնեական կայսրությունը չենք։ Երուսաղեմը Կոստանդնուպոլիսը չէ, որը դուք նվաճեցիք Օսմանյան կայսրությունը կառուցելիս», – ասել է Կացը ու նշել․«Մենք այստեղ ենք հավերժ։ Երուսաղեմը մերն է հավերժ»։

«Իմ խորհուրդն Էրդողանին այն է, որ չխառնվի մեզ հետ և չդնի իրեն այն դիրքում, որում իրեն դրեց Իրանը», – հավելել է նա ու նշել․ «Փոխարենը, նա պետք է հոգ տանի Թուրքիայի և նրա սեփական գործերի մասին։ Մենք կհոգանք մեր սեփական շահերի մասին»։

Կացը, կարծես, նկատի ուներ Իրանի ռազմական բախումը Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ, որը սկսվել է  փետրվարին։ Նա չի մանրամասնել համեմատությունը։

Նրա պատմական համեմատությունը վերաբերում էր Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսի օսմանյան նվաճմանը 1453 թվականին։ Օսմանյան պետությունը հիմնադրվել էր ավելի քան մեկ դար առաջ։

Անկարայից այս հայտարարություններին  անհապաղ արձագանք չի եղել։

Կացի նախազգուշացումը արտացոլում է Թուրքիայի և Իսրայելի միջև Սիրիայի շուրջ աճող մրցակցությունը՝ 2024 թվականի դեկտեմբերին երկարամյա նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից ի վեր։

Թուրքիան Ասադի դեմ ընդդիմության առաջատար կողմնակիցն էր և դարձել է «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (HTS) նախկին առաջնորդի՝ նախագահ Ահմեդ ալ-Շարաայի գլխավորած կառավարության հիմնական տարածաշրջանային կողմնակիցը։

Անկարան քննարկել է Սիրիայի նոր զինված ուժերի մարզման և հագեցման, ինչպես նաև Դամասկոսի հետ հնարավոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում ուսումնական հաստատությունների ստեղծման հարցերը։ Թուրքական թիմերը, ըստ տեղեկությունների, նաև ուսումնասիրել են սիրիական ավիաբազաները՝ հնարավոր տեղակայման համար, չնայած Թուրքիան չի հաստատել այդ վայրերում մշտական ​​​​բազաների տեղակայման ծրագրերը։

Իսրայելը թուրքական ռազմական ներկայության ընդլայնումը, մասնավորապես Սիրիայի կենտրոնական մասում գտնվող ավիաբազաներում, համարում է սպառնալիք երկրում գործողություններ իրականացնելու իր ազատությանը։

Իսրայելական ուժերը Ասադի անկումից հետո գրավել են ՄԱԿ-ի կողմից վերահսկվող բուֆերային գոտին, որը բաժանում էր Սիրիան Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներից և լայնածավալ հարվածներ հասցրել սիրիական ռազմական օբյեկտներին: Իսրայելը պնդում է, որ իր գործողությունները անհրաժեշտ են զենքի և թշնամական ուժերի կողմից իր տարածքին սպառնալը կանխելու համար: Սիրիան և Թուրքիան մեղադրում են Իսրայելին Սիրիայի ինքնիշխանությունը խախտելու մեջ։

2025 թվականի ապրիլին Իսրայելը հարվածներ հասցրեց մի քանի սիրիական բազաների, այդ թվում՝ այն օբյեկտներին, որոնք, ըստ տեղեկությունների, թուրքական խմբերը ուսումնասիրել էին հնարավոր տեղակայման համար։

Լարվածությունը ստիպեց թուրք և իսրայելցի պաշտոնյաներին Ադրբեջանում տեխնիկական բանակցություններ անցկացնել՝ նպատակ ունենալով մեխանիզմ ստեղծել իրենց ուժերի միջև պատահական բախումները կամ թյուրըմբռնումները կանխելու համար։

Թուրքիան հայտարարել էր, որ բանակցությունները չեն ազդարարում հարաբերությունների կարգավորման մասին: Ըստ տեղեկությունների, Իսրայելը Անկարային ասել է, որ Սիրիայի կենտրոնում գտնվող Պալմիրայի մոտ թուրքական բազաների տեղակայումը կանցնի «կարմիր գիծը»։

Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են այն բանից հետո, երբ Իսրայելը պատերազմ սկսեց Գազայի դեմ՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի գլխավորած Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված հարձակումների։

Էրդողանը բազմիցս մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությանը Գազայում ցեղասպանության և ռազմական հանցագործությունների մեջ։ Իսրայելը հերքում է մեղադրանքները և մեղադրում է Էրդողանին ՀԱՄԱՍ-ին աջակցելու մեջ, որին Թուրքիան չի համարում ահաբեկչական կազմակերպություն։

Թուրքիան 2023 թվականի նոյեմբերին հետ է  կանչել  իր դեսպանին Թել Ավիվից և 2024 թվականի մայիսին դադարեցրել Իսրայելի հետ ուղիղ առևտուրը։ Իսրայելը ևս հետ է կանչել իր դիվանագետներին Թուրքիայից՝ անվտանգության հետ կապված մտահոգությունների և խորացող վեճի պատճառով։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment