Ազգային ժողովի տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Ռուբեն Մխիթարյանը: Նրա թեկնածությունն առաջադրել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։
Ռուբեն Մխիթարյանն ընտրվեց 53 կողմ, 36 դեմ ձայներով:
Ավելի վաղ Ազգային ժողովը մերժել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի, ապա նաև Իրինա Յոլյանի թեկնածությունները տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: