Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում

Բաքվում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի առաջին մեդալը նվաճեց Արարատ Ավետիսյանը (48 կգ):

Հայ ըմբիշը բրոնզե մեդալը վիճարկեց հունգարացի Բենեդեկ Տոմբերի հետ ու 8:0 հաշվով հաղթանակի հասավ ժամկետից շուտ:

Արարատ Ավետիսյանը պայքարը սկսել էր հուլիսի 27-ին և մեքսիկացի (14։7) ու ուզբեկ (9։3) մրցակիցներին հաղթելուց հետո կիսաեզրափակիչում 1:4 հաշվով պարտվել էր ղազախ Ալի Ալմասին:

Քիչ անց բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի նաև Վազգեն Մնացականյանը (65 կգ), որի մրցակիցը կլինի Հունգարիայի մեկ այլ ներկայացուցիչ Իմրե Յուհանցը:

Հուլիսի 28-ին պայքարի մեջ մտած հայ ըմբիշներից Ջանես Նազարյանը (71 կգ) տարել է երեք վստահ հաղթանակ ու դուրս եկել եզրափակիչ, իսկ Վազգեն Վարդանյանը (45 կգ) հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար ու սփոփիչ գոտեմարտ կանցկացնի ռուս Արսան Ալիևի հետ:

Leave a comment