Որևէ համակարգ կարող է գոյատևել, եթե հաշվի է առնում ապագայի փոփոխական հանգամանքները և ոչ թե անցյալի իրադարձությունները. Եղոյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Շատ հաճախ մենք գործել ենք ի շահ անցյալ սերունդների զոհողության: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
«Որևէ համակարգ կարող է գոյատևել, եթե հաշվի է առնում ապագայի փոփոխական հանգամանքները և ոչ թե անցյալի իրադարձությունները»,-ասաց պատգամավորը:
Ադրադառնալով Կառավարության անդամի երդման տեքստի հետ կապված «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցադրումներին՝ Եղոյանն ասաց. «Այստեղ հարց բարձրացվեց Կառավարության անդամի երդման տեքստում «հանուն հայրենիքի հզորացման» ձևակերպումը չլինելու մասին, ինչպես որ չկա այլևս պատգամավորի երդման տեքստում, քանի որ, եթե լիներ պատգամավորի երդման տեքստում, ապա կստացվեր, որ այս օգոստոսի 2-ին դուք կերդվեիք Ադանայի հզորացման համար, որը կարծում եմ այնքան էլ լավ գաղափար չէր լինի: Ձեր խմբակցությունից մեկը կարող էր երդվել Մալաթիայի, Սեբաստիայի, Կարսի, Իգդիրի հզորացման համար, մյուսները, կարծեմ պարոն Ղազարյանը մի պահ նույնիսկ Լեհաստան հասավ, այնտեղի հայերի հայրենիքի զգացողության հետ կապված դատողություններ անելուց: Կարծում եմ՝ դա այնքան էլ լավ գաղափար չէր լինի ՀՀ պատգամավորի համար»:
Եղոյանը իր ելույթի ընթացքում նաև նկատեց, որ դահլիճում գտնվող 105 պատգամավորների շրջանում համազգային նպատակների վերաբերյալ կան շատ տարբեր կարծիքներ: