Հասարակություն
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն»,- նշեց Կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր, որ հուլիսի 27-ին ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա Վանաձոր քաղաքի Բուլղարական 2-րդ ավանի վագոն-տնակներից մեկի հարևանությամբ հայտնաբերվել է 6-ամյա աղջկա մարմին։ Լրատվականի տեղեկություններով՝ փոքրիկի մարմինը գտել է քույրը։
Ռոզա Վարդանյան