https://arm.sputniknews.ru/20260728/heci-bazhnetvomseri-nkatmamb-geraka-shah-tshanachelu-nakhagtsi-hanrajin-lsum-e-teghi-unecel-105150823.html
ՀԷՑ–ի բաժնետոմսերի նկատմամբ գերակա շահ ճանաչելու նախագծի հանրային լսում է տեղի ունեցել
ՀԷՑ–ի բաժնետոմսերի նկատմամբ գերակա շահ ճանաչելու նախագծի հանրային լսում է տեղի ունեցել
Sputnik Արմենիա
Մասնակիցները նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չեն ներկայացրել։ 28.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-28T17:49+0400
2026-07-28T17:49+0400
2026-07-28T17:49+0400
հայաստան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
դավիթ խուդաթյան
ռոմանոս պետրոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1c/105149801_0:0:2048:1153_1920x0_80_0_0_3da7fe43d0c750b5c77ccd7c3bca280b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» որոշման նախագծի հանրային լսումը։ Տեղեկությունը հայտնում է ՏԿԵՆ–ը։«Հանրային լսումը վարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նա ներկայացրել է նախագծի բովանդակությունը։ Մասնավորապես ընդգծել է, որ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի հիմքում դրվել է էլեկտրաէներգիայի բաշխման կենսական հանրային նշանակության, բնակչությանը անխափան էլեկտրաէներգիայի մատակարարման կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում։Խուդաթյանը հայտնել է, որ կարևորվել է նաև սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեությունը, էներգետիկ համակարգի կայունությունը և սպառողների իրավունքների պաշտպանությունը։Հանրային լսմանը մասնակցել են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը, էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքացիներ։Մասնակիցները նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չեն ներկայացրել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1c/105149801_227:0:2048:1366_1920x0_80_0_0_c2d47bf7856268282deb705ea287af14.jpg.webp
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), դավիթ խուդաթյան, ռոմանոս պետրոսյան
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), դավիթ խուդաթյան, ռոմանոս պետրոսյան
Մասնակիցները նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չեն ներկայացրել։
«Հանրային լսումը վարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նա ներկայացրել է նախագծի բովանդակությունը։ Մասնավորապես ընդգծել է, որ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի հիմքում դրվել է էլեկտրաէներգիայի բաշխման կենսական հանրային նշանակության, բնակչությանը անխափան էլեկտրաէներգիայի մատակարարման կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Խուդաթյանը հայտնել է, որ կարևորվել է նաև սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեությունը, էներգետիկ համակարգի կայունությունը և սպառողների իրավունքների պաշտպանությունը։
Հանրային լսմանը մասնակցել են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը, էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքացիներ։
Մասնակիցները նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չեն ներկայացրել։