ԵՄ–ն անվտանգային կառույց չէ, փոխարենը լուրջ խաղացող է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան․ Շարմազանով

https://arm.sputniknews.ru/20260728/emn-anvtangajin-karujc-che-pvokhareny-lurj-khaghacvogh-e-nato-i-andam-turqian-sharmazanvov-105150408.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1786/31/17863191_117:0:1536:1064_1920x0_80_0_0_ac886846e087477e5c7a26bae52f1889.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, էդուարդ շարմազանով, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ)

հայաստան, էդուարդ շարմազանով, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ)

Բաժանորդագրվել

Էդուարդ Շարմազանովը նշել է` գործող իշխանության արկածախնդիր ու չհաշվարկված քայլերն արդեն հանգեցրել են լուրջ խնդիրների գյուղատնտեսության և արտահանման ոլորտներում։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik․ ՔՊ-ի կողմից ԱԺ-ում դեպի ԵՄ անդամություն նպատակ հռչակելու քվեարկության իրականացումն ընդամենը քարոզչական փուչիկ էր, քանի որ ԵՄ-ում Հայաստանի անդամությանը ո՛չ սպասող կա, ո՛չ առաջարկող։ Այս տեսակետը հայտնել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ ԵՄ գործընկերներն ազնիվ են, ու Հայաստանին նույնիսկ ասոցիատիվ անդամության հեռանկար չեն խոստացել։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումն այս տարիների ընթացքում սպասարկել է ՀՀ քաղաքացիների շահերը։ Մինչդեռ գործող իշխանության արկածախնդիր ու չհաշվարկված քայլերն արդեն հանգեցրել են լուրջ խնդիրների գյուղատնտեսության ու արտահանման ոլորտներում։ Անվտանգային առումով էլ անորոշ վիճակ է։

«ԵՄ-ն անվտանգային կազմակերպություն չէ ու անվտանգություն արտահանող կառույց չէ։ Առնվազն այս պահին։ Պետք է նշել, որ տարածաշրջանում լուրջ անվտանգային խաղացող է ՆԱՏՕ -ի անդամ Թուրքիան, որն Ադրբեջանի մերձավոր դաշնակիցն է և ՀՀ անվտանգության համար պոտենցիալ սպառնալիք՝ առնվազն Ադրբեջանին անվերապահ աջակցելու մասով»,- գրել է Շարմազանովը։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում թեժ պայքար է երկու բանակների միջև, թե ուր պետք է գնա Հայաստանը՝ Ե՞Մ, թե՞ ԵԱՏՄ։ ՀՀԿ-ական գործիչը շեշտել է՝ Հայաստանը պետք է մնա իր տեղում, որը 1991թ․-ի սեպտեմբերի 21- ին հայ ժողովուրդը որոշել է հանրաքվեով, այսինքն՝ մնա անկախ պետություն։

Leave a comment