Երևանում 41-ամյա տղամարդը հուշանվեր 20–հազարանոցներով մրգեր է գնել ու բռնվել

Բաժանորդագրվել

Տղամարդը ձերբակալվել ու բաժին է տեղափոխվել, որտեղ խոստովանել է արարքը։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik․ Երևանում 41-ամյա տղամարդը հուշանվեր 20-հազարանոց թղթադրամներով միրգ է գնել ու կեղծ թղթադրամի դիմաց իրական մանր գումար ստացել վաճառականներից։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է օրեր առաջ բացահայտված խարդախության դեպքի մասին։

Նշվում է, որ հուլիսի 24-ին նույնատիպ երկու հաղորդումներ են ստացվել։ Մի դեպքում Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի բնակչուհին հայտնել էր, որ Երևանի Շիրազի փողոցում անհայտ անձը իրենից գնած 3000 դրամ արժողությամբ մրգի համար վճարել է «հուշանվեր» գրառմամբ քսանհազարանոց՝ ստանալով 17 հազար դրամ մանրը։ Նույն փողոցում միրգ վաճառող Շենավան գյուղի բնակչուհուց էլ 1000 դրամ արժողությամբ մրգի համար անհայտ անձը կրկին վճարել է կեղծ 20-հազարանոց։

Օպերատիվ աշխատանքների արդյունքում համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են 41-ամյա տղամարդուն։ Նա բաժնում ինքնախոստովանական ցուցմունք է տվել։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Մի խումբ անձինք կեղծ թղթադրամներ են իրացրել. հափշտակվել է մոտ 1.1 մլն դրամի գույք

Leave a comment