Պատմական վերափոխում Բուրսայում. շարունակվում են հայկական եկեղեցու վերականգնողական աշխատանքները

Բուրսայում Յըլդըրըմի համայնքապետարանի կողմից շարունակում է իրագործվել Քուրթօղլու թաղամասում գտնվող հայկական պատմական եկեղեցու վերականգնման նախագիծը: Նպատակադրված է այդ պատմական շենքը, որը 1920 թ առաջ ծառայել է որպես պաշտամունքի վայր, իսկ ավելի ուշ՝ որպես ծխախոտի պահեստ, վերադարձնել մշակութային կյանք՝ «Սեթբաշը արվեստի կենտրոն» անվամբ (այլ կերպ ասած՝ դարձնել մշակույթի կենտրոն-Ակունքի խմբ):

ՅՈՒՍՈՒՖ ՕՍՄԱՆ ԻՄԱՆ

Յըլդըրըմի քաղաքապետարանի կողմից նախաձեռնված վերականգնման նախագիծը՝ Քուրթօղլու թաղամասում գտնվող պատմական հայկական եկեղեցին մշակութային կյանքի վերադարձնելու համար, արագորեն առաջ է շարժվում: Պատմական շենքը, որը նախկինում օգտագործվել է որպես պաշտամունքի վայր և ծխախոտի պահեստ, իսկ ներկայում լքված է, ավարտից հետո կծառայի որպես երկհարկանի ժամանակակից մշակութային կենտրոն՝ «Սեթբաշը արվեստի կենտրոն» անվամբ:

Յըլդըրըմի քաղաքապետարանի պատմական ժառանգությունը պահպանելու և շրջանի համար նոր սոցիալական տարածք ստեղծելու նպատակներին համապատասխան՝ նախագիծը նախատեսում է շենքը վերածել երկհարկանի մշակութային կենտրոնի: Մշակված վերականգնման նախագծի շրջանակներում պատմական շենքի առաջին հարկում կտեղակայվի բազմաֆունկցիոնալ դահլիճ: Բացի այդ, կենտրոնում կտրամադրվեն երկու առանձին սենյակներ՝ ցուցահանդեսների, շնորհանդեսների և սեմինարների համար։ Վերականգնման նախագծում, որը քաղաքի մշակութային հիշողության մաս կազմող այս պատմական շենքը կվերածի արվեստի կենտրոնի, թիմերը մանրակրկիտ կերպով շարունակում են իրենց աշխատանքները։ Աշխատանքների ավարտից հետո շենքը կբացի իր դռները արվեստասերների առջև։

Նախագծում, որն իրականացվում է Յըլդըրըմի համայնքապետարանի պատմական ժառանգությունը պաշտպանելու և շրջանի համար նոր սոցիալական տարածք ստեղծելու նպատակներին համապատասխան, նախատեսվում է, որ շենքը կգործի որպես երկհարկանի մշակութային կենտրոն։

Նախագծի մանրամասները որոշված ​​են

Մշակված վերականգնման նախագծի շրջանակներում պատմական շենքի առաջին հարկում կտեղակայվի բազմաֆունկցիոնալ դահլիճ։ Բացի այդ, կենտրոնում կտրամադրվեն երկու առանձին սենյակներ՝ ցուցահանդեսների, շնորհանդեսների և սեմինարների համար։ Վերականգնման նախագծում, որը քաղաքի մշակութային հիշողության մաս կազմող այս պատմական շենքը կվերածի արվեստի կենտրոնի, թիմերը տեղում մանրակրկիտ կերպով շարունակում են իրենց աշխատանքները։ Աշխատանքների ավարտից հետո շենքը կբացի իր դռները արվեստասերների առջև։

https://www.bursadabugun.com/haber/bursa-da-tarihi-donusum-ermeni-kilisesindeki-restorasyon-calismalari-suruyor-1936153.html

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

www.akunq.net

Leave a comment